Ուզբեկստանի նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովան զրկվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից՝ Ֆրանսիայում նրա անշարժ գույքի հետ կապված խուզարկումների սկանդալից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն:
Քարիմովան մի քանի տարի ներկայացրել է Տաշքենդը շվեյցարական միջազգային կազմակերպություններում:
Դիվանագետի օգնականը՝ Ալիշեր Էրգաշևը, ներկայում անցնում է Շվեյցարիայի հետ կապված փողերի լվացման, ինչպես նաև Շվեդիայում պաշտոնատար անձանց կաշառման գործով:










































