Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հուլիսին պետական հեղաշրջման փորձից հետո: Այդ մասին հաղորդվում է Ուկրաինայի նախագահի կայքում:
«2016 թվականի հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի համատեքստում, Ուկրաինայի նախագահը հաստատել է Ուկրաինայի աջակցությունը Թուրքիայի օրինական ընտրված նախագահին»,- ասված է հայտարարությունում:







































