31-րդ ամառային օլիմպիական խաղերում օգոստոսի 20-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանը ներկայացնող մեկ մարզիկ:
Ազատ ոճի ըմբշամարտի 125 կիլոգրամ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Լևան Բերիանիձեն:
Բերիանիձեն պայքարը կսկսի 1/8 եզրափակչից. նրա մրցակիցը կլինի Չինաստանը ներկայացնող Չժիվեյ Դենգը: Գոտեմարտը նախատեսված է Երևանի ժամանակով 17:40-ին:
Հավելենք, որ ընդհանուր առմամբ օլիմպիական խաղերի նախավերջին օրը կվիճարկվի 30 տիտղոս 17 մարզաձևերում:








































