Դիզայներ Դոմինիկ Ուիլքոքսը ներկայացրել է ապագայի ավտոմեքենայի իր նախագիծը: Առանց վարորդի ավտոմեքենան նախատեսված է բացառապես երթևեկության ընթացքում հարմարավետ քնի համար: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Ավտոմեքենան միավորում է ամենաժամանակակից տեխնոլոգիաներ և ձեռքի աշխատանք: Կորպուսի ներսում սովորական մահճակալ է, որի վրա ուղևորը քնում և հանգստանում է, մինչ մեքենան նրան տանում է նշված վայրը:














































