Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեղհանը հայտարարել է, որ իր երկիրը դեռևս պլաններ չունի այլ բազաներ տրամադրել ռուսական ռազմաօդային ուժերի օգտագործման համար, և անհրաժեշտության դեպքում այդ հարցը կքննարկվի, հայտնում է Tasnim գործակալությունը:
«Ակնհայտ է, որ նրանք (ռուսական ինքնաթիռները) Իրան են թռչում ոչ զվարճանքի համար: Թռչում են նրա համար, երբ անհրաժեշտ է լիցքավորվել կամ սպառազինվել: Մենք ներկա պահին պլաններ չունենք այլ բազաներ տրամադրել ռուսների օգտագործման համար: Անհրաժեշտության դեպպքում մենք այդ հարցը կքննարկենք»,- մեջբերում է գործակալությունը Դեղհանի հայտարարությունը:










































