Գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրակացության, որ բոտոքսի ներարկումները լիովին անվտանգ են, եթե դրանք անում են որակավորված մասնագետներ: Այս մասին գրում է Percare-ը:
Այսպիսի եզրակացության են եկել ամերիկացի հետազոտողները՝ ուսումնասիրելով մաշկաբանների կատարած 20 000 ինվազիվ պրոցեդուրա: Որոշ բարդություններ են հայտնաբերվել, սակայն դրանցից ոչ մեկը չեն համարել վտանգավոր առողջության համար: Բրիտանացի փորձագետները համաձայնել են այդ եզրակացություններին, նաև ընդգծել են ինվազիվ կոսմետոլոգիական պրոցեդուրաների ինչպես հարկն է պատրաստության և իրականացման կարգավորման կարևորությունը:
Դեռևս 2013 թ. NHS-ի բժշկական տնօրեն Բրյուս Քեոն զգուշացրել է, որ առանց բժշկական կրթության սովորական կոսմետոլոգների կատարած որոշ պրոցեդուրաներ կարող են ճգնաժամի պատճառ դառնալ Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների բրիտանական ասոցիացիայում: Ասոցիացիայի ղեկավարների մտավախությունները լիովին հիմնավոր են, քանի որ շատ կոսմետոլոգներ առանց հիվանդի անհրաժեշտ հետազոտման կոսմետոլոգիական մինի վիրահատություններ են անում: Առողջապահության դեպարտամենտը միջոցներ է ձեռնարկում կոսմետոլոգիայի այդ ոլորտը վերահսկելու և կարգավորելու համար:









































