Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղհանը հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթա-հրթիռային համալիրներ ձեռք բերելու ծրագրեր չունի: Այս մասին հայտնում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմն Իրանին առաջարկել է С-400 համալիրներ, բայց «մենք այդ համալիրների ձեռքբերման ծրագրեր չունենք»:






































