Բրիտանացի և գերմանացի ֆիզիկոսները մշակել են լազեր, որն աշխատում է մոդիֆիկացված աղիքային ցուպիկից (Escherichia coli) ստացված կանաչ ֆլուորեսցենտ սպիտակուցի կիրառմամբ: Ուսումնասիրությունը հրապարակվել է Science Advances ամսագրում:
Գենային մոդիֆիկացված մանրէների սպիտակուցով լցված միկրոռեզոնատորներում տեղի է ունենում էքսիտոնների՝ էլեկտրոններից և անցքերից քվազիմասնիկների ձևավորում, որոնք գրգռվելով ֆոտոնների կողմից՝ վերածվում են այլ քվազիմասնիկների՝ պոլյարիտոններ: Վերջիններս կարող են գտնվել էներգետիկ վիճակների լայն դիապազոնում, իսկ կանաչ ֆլուորեսցենտ սպիտակուցը կանխում է էքսիտոնների ոչնչացումը նախքան դրանց պոլյարիտոնների վերածվելը:
Սարքն աշխատում է սենյակային ջերմաստիճանում և չի պահանջում թանկարժեք նյութերի, մասնավորապես՝ թանկարժեք ոչ օրգանական կամ օրգանական նյութերի կիրառում:











































