Թուրքիայի խորհրդարանն այսօր վավերացրել է Թել Ավիվի և Անկարայի միջև հարաբերությունների նորմալացման մասին պայմանագիրը։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Համաձայն պայմանագրի՝ Իսրայելը պետք է Թուրքիային 25 օրվա ընթացքում վճարի 20 մլն դոլար փոխհատուցում՝ 2010 թվականին «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպի համար, որն էլ դարձել է երկրների միջև հարաբերությունների վատթարացման պատճառ։
Իսրայելն ու Թուրքիան հարաբերությունների նորմալացման մասին համաձայնագիրը ստորագրել էին հունիսի 28-ին։











































