Այսօր Ազատության հրապարակում Նախախորհրդարանի հանրահավաքն էր:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Փակ շուկայի մոտ հասնելուն պես Նախախորհրդարանի հանրահավաքի մասնակիցները ազատամարտիկ Սասուն պապիկի և բնապահպան Եղիա Ներսիսյանի գլխավորությամբ մեգաֆոնով սկսել են հայրենասիրական երգեր երգել և նվիրել դրանք հայրենի ոստիկանությանը: Նրանք նաև մեգաֆոնով լուրեր են հայտնել, օրինակ, թե ինչպես է Սպիտակի քաղաքապետը ծեծել մի բնակչի:
Սակայն քիչ առաջ aravot.am-ը Եղիա Ներսիսյանից տեղեկացել է, որ Գարեգին Չուգասզյանին ոստիկանությունը Օպերայի տարածքից տարել է քաղմաս:








































