Գերմանիայում ավելի ու ավելի շատ փախստականներ են հրաժարվում իրենց առաջարկված աշխատանքից՝ հայտարարել է Վալդենբուրգ քաղաքի քաղաքապետ (Սաքսոնիա) Բյորդ Փոլերսը։ Այս մասին փոխանցում է RT-ն։
Ներգաղթյալներն ասում են, որ իրենք Մերկելի հյուրերն են, և խնդրում են իրենց վճարել այնքան, որքան տեղացիներին։
Նրա խոսքով՝ տեղի խորհուրդն անում է հնարավոր ամեն բան՝ կազմակերպելու աշխատատեղեր երկրում ապաստան փնտրող անձանց համար։ Սակայն աշխատանքից հրաժարվելու փախստականների վերջին փաստարկը, թե իրենք «Անգելա Մերկելի հյուրերն են», ցնցել է իշխանություններին։ Փախստականները նշում են, որ հյուրերը չեն աշխատում։










































