Հարվարդի և Վերմոնտի համալսարանների հետազոտողների թիմը Instagram-ի մեքենայական ուսուցման և ֆոտոծառայության օգնությամբ սովորել են որոշել կլինիկական ընկճախտի նշանները: Այդ մասին գրում է Engadget-ը:
Մասնագետներն ընտրել են 44 հազար լուսանկար՝ արված 166 օգտատերերի կողմից: Նրանցից 95-ը եղել են առողջ, իսկ 71-ը տառապել են ընկճախտով:
Հետազոտողները հաշվի են առել այնպիսի տեղեկատվություն, ինչպես հրապարակումների հաճախականությունը, առցանց-համայնքի արձագանքը (լայքերը և մեկնաբանությունները), պատկերի բնութագիրը (տոնը, լուսավորվածությունը, հագեցվածությունը):
Փորձը ցույց է տվել, որ Instagram-ից օգտվողների ընկճախտ ունենալու նշաններին են պատկանում լուսանկարներում կապույտի գերակայությունը, նրանց ցածր պայծառությունը և հագեցվածությունը: Բացի այդ, այդպիսի մարդիկ սիրում են հրապարակել սև-սպիտակ նկարներ:







































