Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իր նախկին ակումբը Իսպանիայի առաջնության չեմպիոնի կոչման և Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հաղթողի կոչման ֆավորիտ է համարում:
Մասնագետը նշել է նաև, որ իտալական ակումբները չեն կարող մրցակցել իսպանական լավագույն թիմերի հետ:
«Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում «Ռեալ»-ը ֆավորիտ է: Այդ ակումբը հարուստ պատմություն ունի, հիանալի ավանդույթներ: Թիմում խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ, իսկ Զինեդին Զիդանը մարզչական լուրջ դպրոց է անցել` աշխատելով որպես Անչելոտիի օգնական:
Իտալական ակումբները չեն կարող մրցակցել «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հետ: Մեր թիմերը կորցրել են իրենց ուժը վերջին մի քանի տարիների ընթացքում»,- Goal-ը մեջբերում է Կապելոյի խոսքերը:









































