Դիզայներներ Ադրիան Պերեսը և Մաուրիսիո Կարվախալը Կոլումբիայից ստեղծել են անսովոր HIFA սրճեփը, որը սուրճի մրուրը օգտագործում է որպես պարարտանյութ սնկեր աճեցնելու համար, հայտնում է rosbalt.ru-ն: Սարքի վերևի մասում տեղադրված է սրճեփը, իսկ ներքևի մասում սնկերի աճեցման ֆերման:
Սուրճը պատրաստելուց հետո մրուրը ընկնում է ներքևի մասը, որտեղ գտնվում է սնկարանը: Ոչ մեծ սնուցումը հանգեցնում է նրան, որ այդտեղ սկսում են սնկեր աճել:
Մշակողները վստահեցնում են, որ մթության և խոնավության օպտիմալ համադրությունը նպաստում է սնկերի աճին:










































