Փարիզի իշխանությունները շարունակում են պայքարել շրջակա միջավայրի առողջացման և քաղաքի փողոցներում ավտոմեքենաների քանակի նվազեցման ուղղությամբ, հայտնում է TASS-ը:
Այս անգամ Փարիզի քաղաքապետարանը փարիզցիներին և մայրաքաղաքի Իլ դե Ֆրանս շրջանի բնակիչներին առաջարկել է մեկ շաբաթով հրաժարվել անձնական տրանսպորտից: Համապատասխան կոչը տարածել է քաղաքապետարանի վարչության մամլո ծառայությունը:
Փորձնական ակցիան նվիրված է ամենամյա Առանց ավտոմեքենայի օրվան, որը այս տարի Փարիզում տեղի կունենա սեպտեմբերի 25-ին:








































