Կիսապաշտպան Ասյեր Իլյարիմենդին մեկնաբանել է իր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:
«Դժվար էր կայացնել այս որոշումը: Ես պարտական եմ «Ռեալ Սոսյեդադ»-ին: Սակայն եզակի հնարավորություն ստացա և չէի կարող հրաժարվել:
«Ռեալ»-ից առաջարկ ստացա: Երկար մտորումներից հետո հասկացա, որ այն հնարավոր չէ մերժել: Նախկին թիմակիցներիս և «Ռեալ Սեսյեդադ»-ի նոր մարզչական շտաբին ցանկանում եմ բարձունքների հասնել»,- ասել է կիսապաշտպանը:







































