Վաշինգտոնում զինվորական Մայքլ Մենչական փրկել է մի տղամարդու, որը կորցրել է հաշմանդամի սայլակի վերահսկողությունն ու գլխի վրա ընկել ռելսերի վրա, հայտնում է lifenews.ru-ն:
Հաշմանդամի փրկության դրամատիկ պահը ֆիքսել են Վաշինգտոնի մետրոներից մեկի հսկիչ-տեսախցիկները:
ԱՄՆ բանակի զինվորականն առաջինն է վազել փրկելու տղամարդուն, ով գնացքի տակ էր հայտնվելու ընդամենը 1 րոպե հետո:
«Ես գնում էի շարժասանդուղքով ու նկատեցի, որ ներքևում ինչ-որ բան է տեղի ունենում: Ընկած տղամարդը հայտնվել էր ծուղակում, քանի որ ամրացված էր իր սայլակին»,- հիշում է Մենչական:
Զինվորը ակնթարթորեն ցատկում է ներքև ու սկսում տուժածին հանել հարթակի վրա, նրան օգնության են գալիս ևս մի քանի ուղևորներ:
Բարեբախտաբար, մետրոյի աշխատակիցները կարողանում են ժամանակին ազդանշան տալ մեքենավարին, ով կանգնեցնում է գնացքը:










































