Saturday, 27 06 2026
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

Կոչ ենք անում մարդու արյան վրա դիվիդենտներ չհավաքել. Պռոշյանի գյուղապետի ՀՀԿ-ական թեկնածու

Պռոշյան համայնքում առաջադրված թեկնածու Արթուր Մուրադյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը. «Այսօր մեր համայնքում կավարտվի նախընտրական քարոզչությունը, իսկ հուլիսի 14-ին պռոշյանցիները համայնքի նոր ղեկավար կընտրեն: Հաշվի առնելով լրատվամիջոցների հետաքրքրությունն այս ընտրության նկատմամբ և իբրև ամփոփում մեր քարոզարշավի, ցանկանում ենք վերահաստատել համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Մուրադյանի՝ ընտրապայքարի հետ կապված դիրքորոշումը:

Անցած 10 օրերին մեր կողմից իրականացվող քարոզարշավն ընթացել է ժամանակակից, քաղաքակիրթ մեթոդներով: Մեր հանդիպումները բնակչության հետ անցել են փոխադարձ վստահության, բարյացակամության ու երկխոսության մթնոլորտում: Չնայած ոմանց սադրիչ հայտարարություններին ու ակնարկներին, այս ընթացքում ամբողջ համայնքում ևս մթնոլորտը հանդարտ էր և հուսով ենք՝ այդպիսին էլ կմնա նաև հետընտրական շրջանում:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք՝ «պայթյունավտանգ», «լարված» և նման որակումները Պռոշյանում իրականության հետ որևէ կապ չունեն: Այս օրերին որոշ լրատվամիջոցների շուրթերով ոմանք փորձել և փորձում են շահարկել համայնքի նախկին ղեկավար լուսահոգի Հրաչ Մուրադյանի հիշատակը, ինչը մենք գնահատում ենք անընդունելի, նախ և առաջ բարոյական տեսանկյունից և կրկին կոչ ենք անում մարդու արյան վրա դիվիդենտներ չհավաքել:

Եվս մեկ նկատառում. Պռոշյանի ընտրությունն անհարկի քաղաքականացվում է, փորձ է արվում ներկայացնել որպես «միջկուսակցական հակամարտություն», «շահերի ու սկզբունքների բախում» և այս ոգով նման այլ ձևակերպումներով: Այո, Արթուր Մուրադյանը ՀՀԿ անդամ է և հպարտ է դրանով: Սակայն նա ինքնաառաջադրվել է՝ հիմնվելով համայնքում իր վայելած վստահության, համակրանքի ու սեփական նվիրվածության մեծ պաշարի վրա: Պռոշյանում բոլորը միմյանց ճանաչում են «ներսից», առավել ևս Արթուր Մուրադյանին, և կարիք չկա, որ նրան «դրսից» ներկայացնեն կամ «պաշտպանեն»: Արթուրը ծնվել ու ապրում է Պռոշյանում և պռոշյանցուց լավ նրան ոչ-ոք չի ճանաչում: Իրականությունն այսօր մեկն է՝ պռոշյանցիները պետք է ընտրեն համայնքի ղեկավար և նրանց համար միևնույնն է, թե թեկնածուն ինչ քաղաքական կողմնորոշում ունի: Փոխարենն ամեն պռոշյանցու համար կարևոր է, թե ինչ ծրագրով ու ինչ քայլերով կգա համայնքի նոր ղեկավարը և ինչ կփոխվի իր մեծ ընտանիքում՝ Պռոշյանում, մանավանդ որ գյուղում խնդիրները շատ են և հրատապ: Եկեք այս մասին մտածենք և արդարացիորեն առաջնային համարենք սա:

Դիմում ենք Պռոշյանի ընտրությամբ հետաքրքրված բոլոր կողմերին, հարգարժան լրատվամիջոցներին, կոչ անում՝ առավելագույնս անաչառ լինել, զերծ մնալ ապատեղեկատվությունից ու կանխակալ մոտեցումներից:

Վստահեցնում ենք՝ պահի «ինտրիգից» շատ ավելի կարևոր են պռոշյանցու հանգստությունն ու վաղվա օրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում