Friday, 03 05 2024
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
-
22:45
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը

Չեմ կարող ասել «ոչ մի թիզ հող», փոխզիջումը պետք է. Լյուդմիլա Սարգսյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունները համարում է փորձաշրջան՝ հասկանալու համար, թե 2017 թվականի ընտրություններին ինչպես կբաշխվեն ձայները:

«Կարծում եմ, որ և Վանաձորում, և Գյումրիում անցկացվող ընտրությունները կներկայացնեն պատկերը, թե որ քաղաքական ուժերը ինչ հնարավորություններ կունենան 2017 թվականին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը: Նա հավելեց, որ իրենց կուսակցությունը՝ ՎՍԴՀԿ-ն, մի քանի մարզերում կմասնակցի ընտրություններին, բայց ոչ առանձին: Իսկ թե կոնկրետ որ քաղաքական ուժի հետ են իրենք պատրաստվում մասնակցել՝ պատգամավորը չմանրամասնեց, «քանի որ վերջնական համաձայնության չենք եկել տեղերի բաշխման հարցում»:

Ինչ վերաբերում է ընտրական գործընթացների նկատմամբ ժողովրդի անվստահությանը՝ ՀԱԿ պատգամավորը արձագանքեց. «Իսկ ե՞րբ է եղել նման վստահություն. անկախությունից ի վեր ժողովրդի վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ բացակայում է, ընդ որում՝ հիմնավոր է այդ անվստահությունը»: Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը լավատես է, որ այս նոր Ընտրական օրենսգիրքն ու կառավարման նոր համակարգը որոշակի զսպման մեխանիզմներ կապահովեն:

Դիտարկմանը՝ իշխանությունները, սակայն, կամք չեն դրսևորում իրականացնելու այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել նոր Ընտրական օրենսգրքի շուրջ, Լյուդմիլա Սարգսյանը հակադարձեց. «Որոշակի զսպման մեխանիզմներ արդեն կարծես կան: Իսկ այդ զսպման մեխանիզմների ներդրման գումարների ձեռք բերումը ես կհամարեմ տապալված միայն այն դեպքում, երբ ԱԺ-ում սկսվեն նիստերը, և մենք հասկանանք՝ իրականում ներդրվելո՞ւ են այդ գումարները, թե՞ ոչ»:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» գործողությունների նկատմամբ քաղաքական ուժերի պասիվությանը, ապա մեր զրուցակիցը կարևորեց այն հանգամանքը, թե քաղաքական ուժերը որքանով էին ճիշտ համարում այդ գործողությունները. «Ըստ այդմ էլ նրանք փորձեցին ինչ-որ չափով ներքաշվել դրանց կամ ձեռնպահ մնալ: Իմ կարծիքով՝ մենք կարող ենք իշխանափոխության հասնել էվոլյուցիոն պրոցեսի արդյունքում կամ աշխարհաքաղաքական լրջագույն զարգացումների դեպքում»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ թեև Հայաստանի վրա ռուսական ճնշումները շատ մեծ են, սակայն նա Պուտինի հետ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումից այնպիսի տպավորություն է ստացել, որ ՀՀ նախագահը «փորձում է բարձրացնել երկրի դիմադրողականությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում