Վերաքննիչ քրեական դատարանը «Ժառանգություն» կուակցության խոսնակ Դավիթ Սանասարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց:
Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սանսարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը՝ նշելով, որ դատարանը գրավի չափը սահմանել է 1.5 մլն ՀՀ դրամ:
Փաստաբանի խոսքով՝ որոշումը քրեակատարողական հիմնարկ ներկայացնելուց հետո իր պաշտպանյալն արդեն ազատ կարձակվի:








































