Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են նրա դիվանագիտական աղբյուրները:
Նրանք ընդգծել են, որ Քերիի հետ հեռախոսազրույցը կայացել է այն ժամանակ, երբ Չավուշօղուն պաշտոնական այցով գտնվել է Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դելիում:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները:











































