Այսօր Վիեննայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևին:
Հաղորդվում է, որ արտգործնախարարները կհանդիպեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և կքննարկեն Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղիները:






































