Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանություններն այսօր ձերբակալել են Բանկային վերահսկողության ու կարգավորման գործակալության (BDDK) 29 տեսուչի՝ ոչ պատշաճ ստուգումների համար:
Ձերբակալությունները կարող են կապված լինել հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի և դրան հաջորդած պետական սեկտորում պաշտոնանկությունների հետ:
Վերջին տեղեկություններով՝ ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է Թուրքիայի 290 քաղաքացի, սպանվել է ավելի քան 100 խռովարար, վիրավորվել է մոտ 1500 մարդ: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում երեք ամսով սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ:









































