Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին դատապարտել է Թուրքիայի երկու քաղաքներում՝ Վան և Էլյազըղ (Խարբերդ), կատարված ահաբեկչությունները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են մեծ թվով մարդիկ:
Ղասեմին ցավակցություն է հայտնել Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին. «Ցանկացած տիպի ուժի կիրառումը, բռնության ակտերն ու ահաբեկչական գործողություններն ամենուրեք դատապարտելի են և հանցանք՝ մարդկության դեմ:
Կեղտոտ ձեռքերն ուժեղացրել են իրենց հուսահատ գործողությունները՝ նպատակադրվելով ապակայունացնել տարածաշրջանում և, մասնավորապես, իսլամական երկրներում տիրող իրավիճակը»:









































