Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն առաջին մամլո ասուլիսն է տվել որպես «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ:
« «Բորուսիա» եմ տեղափոխվել սրտիս թելադրանքով: Ցանկանում եմ իմ ելույթներով արդարացնել բոլոր այն մարդկանց սպասելիքները, որոնք հուսյեր են կապում ինձ հետ:
Պետք է ապացուցեցեմ, որ «Բորուսիա»-ն արդյունավետ ձեռքբերում է կատարել: «Վեստֆալենշտադիոն»-ում հիանալի մթնոլորտ է:
Խնդրում եմ ինձ չհամեմատել Մարիո Գյոտցեի հետ: Ես ուղղակի ցանկանում եմ օգնել թիմիս հասնել նպատակներին: Քևին Գրոսկրոյցն օգնում է ինձ»,- հայտարարաել է Մխիթարյանը:








































