Մեսութ Օզիլին գոհացնում է Զինեդին Զիդանի՝ Մադրիդի «Ռեալ»«-ի ֆուտբոլիստներին աջակցելու փաստը: So Foot հանդեսին տված հարցազրույցում հարձակվողական ոճի գերմանացի կիսապաշտպանը գովեստի խոսքեր է հղել «Ռեալ»-ի նախկին խաղացողին և խոստովանել է, որ փորձել է կրկնօրինակել նրա շարժումները:
«Զիզուին ինձ համար բացահայտել եմ 1998 թվականին Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ: Այդ ժամանակից ի վեր վիդեոխաղերում ընտրություն էի կատարում «Ռեալ»-ի և Ֆրանսիայի հավաքականի օգտին: Երբ տեսնում էի որևէ նոր հնարք Զիդանի կատարմամբ, անպայման փորձում էի գտնել դրա տեսագրությունը և կրկինօրինակել նրա շարժումները:
Մենք ուրախ ենք աշխատել Անչելոտիի և , իհարկե, Զիդանի հետ: Վստահ եմ, որ «Ռեալ»-ը բազմաթիվ տիտղոսներ կնվաճի»,- նշել է Օզիլը:









































