Բրունհիլդա Պոմզելը՝ Գերմանիայի ժողովրդական լուսավորության և քարոզչության նախարար Յոժեֆ Գեբելսի քարտուղարը, պատմել է այն մասին, որ իրեն հարկ է եղել հետևելու ալկոհոլի գրառումներին Հիտլերի բունկերում: Սպիրտային խմիչքները այնտեղ օգտագործվել են «անզգայություն» պահպանելու համար: Նրա հետ հարցազրույցը հրապարակել է The Guardian-ը:
105-ամյա Բրունհիլդա Պոմզելը առաջին անգամ պատմել է Գեբելսի հետ իր աշխատանքի մանրամասները: Նրա պարտականությունների մեջ է եղել ուղղումներ մտցնելը զոհված զինվորների վիճակագրության մեջ, որոնց թիվը նա պակասեցրել է, իսկ սովետական զինվորների կողմից բռնաբարված գերմանուհիների թիվը ավելացրել է: Նրա խոսքով՝ Գեբելսը միշտ եղել է խնամված և կրել է լավ կոստյումներ, ինչպես նաև տիրապետել է դերասանական վարպետության՝ հանգիստ մարդուց վերափոխվելով ֆանատի:
Սովետական զորքերի Բեռլինին մոտենալու ժամանակ նրան, ինչպես նաև Գեբելսի ողջ շրջապատին հրաման է տրվել միանալու նացիստական ղեկավարությանը ստորգետնյա ապաստարանում: Այնտեղ նրանք օգտագործել են սպիրտային խմիչքներ սթրեսը հաղթահարելու համար, իսկ Հիտլերի, Գեբելսի և նրանց ընտանիքների մահից հետո հանձնվել են:
Բրունհիլդա Պոմզելին դատապարտել են 5 տարվա ազատազրկման: Նրա խոսքով՝ միայն ազատվելուց հետո է նա իմացել հոլոքոստի և հրեաների նկատմամբ Հիտլերի վարած քաղաքականության մասին:










































