Եթե Վրաստանը իրեն հայտարարի չեզոք կարգավիճակով երկիր, ապա ՌԴ-ի հետ կարող են հայտնվել հարաբերությունների նոր հեռանկարներ: Այդ մասին հինգշաբթի Թբիլիսիում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի խորհրդարանի նախկին նախագահ և վերջին տարիներին «Դեմոկրատական շարժում-Միացյալ Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն:
«Մոսկվա այցը ինձ կրկին համոզեց ՌԴ ղեկավարության հետ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին Վրաստանի խնդիրների լուծման նպատակով, ինձ համար կարևոր էր իմանալ Վրաստանի չեզոք կարգավիճակի մասին մեր նախաձեռնության առիթով Ռուսաստանի իշխանությունների կարծիքը»,- հայտարարել է նա:
Բուրջանաձեն հայտնել է, որ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ «ռուս-վրացական հարաբերություններում խնդիրների լուծման պատրաստակամություն է տեսել երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում»:






































