«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղին: 23-ամյա ֆրանսիացին վստահ է, որ արդեն լավ մարզավիճակում է և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ օգոստոսի 19-ին:
«Ավելի լավ է մարզչին հարցնեք, բայց ես ինձ լավ եմ զգում և մարզվում եմ արդեն 10 օր: Ամեն ինչ կարգին է: Կարևոր է, թե ինչպես ես հետևում մարմնիդ, մարզավիճակիդ, իսկ ես մարզվել եմ արձակուրդիս ժամանակ:
Պարզապես երջանիկ եմ ֆուտբոլ խաղալ: Անգամ չեմ մտածում տրանսֆերիս արժեքի մասին: Ես միշտ ձգտում եմ լինել թիվ մեկը»,- Manchester Evening News-ը մեջբերում է Պոգբայի խոսքերը:








































