Փղերին, որոնց մոտ տուբերկուլյոզ է կասկածվել, փրկել են էֆթանազիայից: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը: Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենդանաբանական այգու բնակիչներին ուղարկել են Մոնակոյի թագավորական ընտանիքի կալվածք:
Մալիշ և Նեպալ անուններով փղերի (42 և 43 տարեկան) փրկությանը մասնակցել է Մոնակոյի արքայադուստր Ստեֆանիան: Այժմ նրանք կապրեն 3500 քառակուսի մետր տարածքում: Նրանց տրամադրության տակ կա փայտե տուն և լողավազան: Նրանք այնտեղ կապրեն առանց որևէ մեկին սպառնալու՝ ասել է կենդանաբանական այգու տնօրեն Քսավիե Վեյանը: Մոտ ժամանակներս փղերը տուբերկուլյոզի կրկնակի թեստ կանցնեն:
Կենդանիները պետք է քնեցվեին 2012-ի դեկտեմբերին ՝ այգու տնօրինության որոշմամբ: Այգու ներկայացուցիչները եկել էին այն եզրակացության, որ կենդանիները կարող են սպառնալիք ներկայացնել այցելուների և այգու այլ բնակիչների համար:
Փղերին քնեցնելու դեմ հանդես էին եկել Ֆրանսիայի բնակիչները, ովքեր համապատասխան միջնորդագիր էին ստորագրել: Նրանց էր միացել նաև դերասանուհի Բրիջիտ Բարդոն, ով հայտնի է կենդանիների նկատմամբ իր սիրով: 2013-ի հունվարին նա հայտարարել էր, որ կենդանիներին քնեցնելու դեպքում ինքը կփոխի քաղաքացիությունը և կդառնա Ռուսաստանի քաղաքացի:







































