Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան բաց է թողնելու Իսպանիայի Լա Լիգայի մեկնարկային տուրում կայանալիք «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ խաղը։ Այս մասին տեղեկացնում է Football Espana-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ հարձակվողը վնասվածք է ստացել՝ պահարանի վրա դրված սրվակը ոտքին գցելով։
Հիշեցնենք, որ նման վնասվածք 2002 թվականին ստացել էր իսպանացի հանրահայտ դարպասապահ Սանտիագո Կանիսարեսը։ Վերջինս օծանելիքի սրվակը կցել էր ոտքին, ստացել աքիլսյան գարշապարի կտրվածք ու բաց թողել աշխարհի առաջնությունը։








































