Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը դարձավ դուբլի հեղինակ Ռուսաստանի ՖԱԼ-ի 8-րդ տուրի «Սոկոլ»-«ԲՄԱ Խաբարովսկ» խաղում:
Մեր ֆուտբոլիստի թիմը մինչև վերջին րոպեները պարտվում էր 1:2 հաշվով, սակայն Կորյանի՝ հանդիպման ավելացված ժամանակի 2-րդ և 4-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ կարողացավ կամային հաղթանակն տանել 3:2 հաշվով:








































