Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազըղի ոստիկանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, որոնք բոլորն էլ ոստիկան են:
Բացի դրանից՝ վիրավորվել է 170 մարդ, որոնցից 14-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Այդ մասին հայտարարել է Էլյազըղի նահանգապետ Մուրաթ Զորլուօղլուն: Ավելի վաղ հաղորդվել էր 146 վիրավորի մասին:
Միջադեպը գրանցվել է առավոտյան ժամը 09:20-ին: Կասկածներ կան, որ ահաբեկչությունն իրականացրել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները: Պայթյունի վայրում առաջացել է 2 մետր խորությամբ և 5 մետր լայնությամբ փոս:







































