Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին հանդիպել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին՝ հայտնում է CNN-ը։
Մաքքարթնին եկել էր ամերիկյան Քլիվլենդ իր One on One համերգային հյուրախաղերի շրջանակում, իսկ Քլինթոնն այդ քաղաքում է եղել նախընտրական արշավի շրջանակում։
Նախկին պետքարտուղարի օգնականի խոսքով՝ հանդիպումը կայացել է «Կվիկեն Լոենս-արենայում», որտեղ ելույթ է ունեցել երաժիշտը։ Մաքքարթնին ու Քլինթոնը քննարկել են 2016 թվականի նախընտրական արշավը, խոսել իրենց ընտանիքների, օլիմպիադայի մասին։
Այնուհետև Քլինթոնը Մաքքարթնիի ու նրա կնոջ հետ հանդիպումը շարունակել է դռնփակ։








































