Ջամայկան ներկայացնող արագավազորդ Ուսեյն Բոլտը հայտարարել է, որ ցանկանում է առաջիկայում նոր ռեկորդ սահմանել:
«Իհարկե, ցանկանում եմ նոր ռեկորդ սահմանել: Պետք է հնարավորինս ուշադիր և զգոն գործեմ», – ասել է Բոլտը:
Հիշեցնենք, որ Բոլտը դուրս է եկել տղամարդկանց 200 մետր վազքուղու եզրափակիչ, որտեղ կփորձի գերազանցել 2009 թվականին իր իսկ սահմանած ռեկորդը:








































