Ամերիկյան հետախուզության աշխատակիցները ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի համար անցկացրել են առաջին գաղտնի ճեպազրույցը՝ նվիրված ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ազգային հետախուզության տնօրենի վարչակազմի կողմից կազմակերպված ճեպազրույցին մասնակցության հնարավորություն է ընձեռվում ամերիկյան երկու հիմնական կուսակցություններից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներին։
Երկու ժամ տևողությամբ հանդիպումն անցկացվել է Հետաքննությունների դաշնայի բյուրոյի նյույորքյան գրասենյակում։
Նման ճեպազրույցները կոչված են պատրաստելու թեկնածուին, տրամադրելու նրան տեղեկություն ԱՄՆ գլոբալ սպառնալիքների մասին։ Թրամփը, սակայն, չի ստացել որևէ տեղեկություն հետախուզական գործողությունների և լրտեսության մասին։ Նա անձամբ չի մեկնաբանել ճեպազրույցում լսածը։
Հանդիպումից կարճ ժամանակ առաջ թեկնածուն ասել էր, որ այնքան է չի վստահում նրանց՝ վկայակոչելով վերջին 10 տարվա կատարված աշխատանքը։









































