Հայտնի փողոցային նկարիչ Ֆրանսու Աբելյանետը, հաջակցություն Renault բեռնատարների նոր շարքի, Լիոնի հրապարակում նկարել է 3D ձևաչափով հսկայական նկար: Այս մասին տեղեկացնում է adme.ru-ն:
Պատկերը բաղկացած է 4 մասից, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 4 հազար ք/մ:
Նկարում հեղինակը պատկերել է ամբողջական քաղաք՝ իր շենքերով, կամուրջներով ու գետով:
Համայնապատկերը դիտելու համար Ֆրանսուան ապակե կամուրջ է «կառուցել», որով անցնելիս մարդու մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ինքը քայլում է իսկական քաղաքի վրայով:
Դետալների նկատմամբ մեծ ուշադրությունը ստեղծում եմ օպտիկական պատրանք: Նկարիչը հուսով է՝ աշխատանքը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամեծ ЗD-նախագիծ:









































