ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Կիմբերլի Մորիսը, ով զբաղվում է տրանսֆերային շուկայի մոնիթորինգով, հայտնել է, որ 2013 թվականի առաջին կիսամյակում ակումբները 929 մլն դոլար են ծախսել միջազգային տրանսֆերների համար, ինչը 40%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այդ մասին հայտնում է AP-ն:
«Հետաքրքիրն այն է, որ շուրջ մեկ մլրդ դոլարը վճարված է գործարքների 12 % դիմաց: Մինչդեռ գործարքների 88%-ը կատարվել են անվճար:
Հետաքրքիր գործունեություն են ծավալել Ուրուգվայի, Արգենտինայի և Բրազիլիայի ակումբները: Ֆուտբոլիստները տեղափոխվում են անվճար հիմունքներով: Այնուհետև ակումբները հետադարձ վարձակալություն են ձևակերպում և գումարը մնում է տվյալ երկրի հարկային դաշտում»,- հայտնել է Մորիսը:








































