Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը խոսել է թիմի առաջիկա նպատակների մասին:
«Իհարկե, մենք դեռ ձեռք չենք բերել այն մակարդակը, որը ցանկանում ենք ունենալ: Ինքնավստահություն կլիներ համարել, որ կարող ենք նվաճել չեմպիոնի տիտղոսը: Մեր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիրն է:
Կփորձենք առավելագույն արդյունքների հասնել ստեղծված պայմաններում: Վստահ ենք, որ լավ ենք նախապատրաստվել մրցաշրջանի մեկնարկին»,- Bild-ը մեջբերում է Ցորկի խոսքերը:











































