Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Մեր ժողովուրդն ունի «հաց բերող», որը ոչ մի ժողովուրդ չունի. դա հույս է ներշնչում. Արմենակ Կյուրեղյան

«Պայքարն անընդհատ գործընթաց է, ժողովուրդների պատմության մեջ անընդհատ պայքարի տարբեր փուլեր են լինում, և ժողովուրդներն ու պետությունները հասնում են իրենց առջև դրված նպատակներին: Մենք այս պահին նպատակ ունենք մեր պետությունը պահպանելու, չկորցնելու մեր պետականությունը, մեր տարածքները, մեր սահմանների ամբողջականությունը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այս պահին նրանք, ովքեր համակարգում էին հանրահավաքները, այսօր ձերբակալված են, Ա. Կյուրեղյանը նշեց, որ պետք է ամեն ինչ անել՝ և՛ իրավաբանական, և՛ բարոյական, և՛ քաղաքական աջակցություն ցուցաբերել բոլորին:

Ցանցային պայքարի վերաբերյալ Ա. Կյուրեղյանը նշեց, որ մեր հասարակությունը պետք է հասկանա, որ հարցը առաջնորդներով չի լուծվում, ժողովրդով է լուծվում, առաջնորդներն ուղղակի դառնում են առաջամարտիկները: Նրա դիտարկմամբ՝ շարժումը պետք է իր կառուցվածքային մարմինները ստեղծի, որպեսզի ղեկավարելի լինի, ավելի ճկուն կառավարվի, տեսակետների բախման արդյունքում լուծումներ ի հատ գան:

Անդրադառնալով պաշտոնանկություններին՝ Ա. Կյուրեղյանը նշեց. «Ոչ մեկին չես խաբի նման կոսմետիկ գործողություններով, ոնց որ ժողովրդի աչքի առաջ «մատնոց ֆռցնեն», ժողովուրդը համակարգային փոփոխությունների է սպասում, որ դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունները տարանջատված լինեն և հակակշիռներ ունենան, որպեսզի չենթարկվեն մեկ կենտրոնի, որը բերում է այնպիսի պետության, ինչպիսին մենք ունենք»:

Ա. Կուրեղյանի կարծիքով՝ «Սասնա ծռեր»-ի գործողություններից հետո փոխվել է հասարակության վերաբերմունքը, ամեն մարդ իր մեջ է ինչ-որ չափով պատասխանատվություն զգում իր երկրի ճակատագրի համար: «Բացի դրանից՝ մեր ժողովուրդն ունի «հաց բերող», որը ոչ մի ժողովուրդ չունի. դա հույս է ներշնչում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում