Թուրքական Habertürk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Չինաստանը վերացրել է Թուրքիա ճամփորդելու հարցում իր քաղաքացիներին արած զգուշացումը: Այդ մասին Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Նա ընդգծել է, որ Չինաստանի այդ որոշումը դրականորեն կազդի Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի վրա: Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ օրեր առաջ համանման որոշում է ընդունել Իրանը:











































