Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը մտադիր է առաջիկա օրերի ընթացքում ավարտին հասնել «Վալենսիա»-ի հարձակվող Պակո Ալկասերի տեղափոխության գործարքը:
Կատալոնական ակումբը Ալկասերի դիմաց «Վալենսիա»-ին կվճարի 30 միլիոն եվրո, ինչպես նաև վարձավճարով «Վալենսիա» կուղարկի Մունիր Էլ Հադադիին և Սերխի Սամպերին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնա» կտեղափոխվի նաև «Վալենսիա»-ի դարպասապահ Դիեգո Ալվեշը:








































