Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարկ Թոները լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի ափսոսանքն է հարուցել այն, որ Ռուսաստանն օգտագործել է Իրանի տարածքը Սիրիայի տարածքում օդային հարվածներ իրականացնելու համար։
Թոները Ռուսաստանի այդ գործողությունները որակել է որպես իրադարձությունների անհաջող զարգացում, սակայն ոչ զարմանալի կամ անսպասելի.
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և ներկայացրել է մեր մտահոգությունը՝ կապված Սիրիայում հարվածներ հասցնելու համար Իրանից ռուսական ռմբակոծիչների թռիչքների հետ։
ԱՄՆ-ն ուսումնասիրում է այդ հարցը՝ տեսնելու համար, թե արդյոք դա հանդիսանում է ՄԱԿ ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի խախտում։ Դա լիովին հնարավոր է»։








































