Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն կոչ է արել չդադարեցնել Անկարայի հետ երկխոսությունը՝ չնայած ԵՄ-ի ու Թուրքիայի միջև առկա տարաձայնություններին։
Շոյբլեն այդ մասին հայտարարել է Ռոստոկ քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ, որը կապված է եղել սեպտեմբերի 4-ին երկրամասում կայանալիք առաջիկա ընտրությունների հետ.
«Ինձ ընդհանրապես դուր չի գալիս այն, ինչն անում է Էրդողանը, սակայն ես չեմ կարծում, թե մենք պետք է դադարեցնենք նրա հետ համագործակցությունը։
Թուրքիայի հետ երկխոսությունից հրաժարվելու դեպքում ԵՄ-ն չի կարող ապօրինի ներգաղթյալներին վերադարձնել այնտեղ, որտեղից որ նրանք հորդել են Եվրոպա։
Մենք պետք է ի վիճակի լինենք ինքներս լուծել այն հարցը, թե ով կարող է ժամանել Եվրոպա, իսկ ով՝ ոչ»։
Շոյբլեն խայտառակություն է որակել ներկայումս Հալեպում տիրող իրավիճակը. «Մենք ամեն օր հետևում ենք նրան, թե ինչպիսի սպանդ է տեղի ունենում այնտեղ»։










































