Կենդանի օրգանիզմների զարգացման համար անհրաժեշտ թթվածնի մակարդակը Երկրի մթնոլորտում հայտնվել է միայն շուրջ 400 միլիոն տարի առաջ: Եվ դա տեղի է ունեցել մամուռի շնորհիվ, պարզել են գիտնականները:
Էքսեթերի համալսարանի գիտնականները համարում են, որ հենց մամուռն է Երկրի վրա հայտնված առաջին բույսերից մեկը, որը և բարձրացրել է մթնոլորտում թթվածնի մակարդակը, հայտնում է The Daily Mail-ը:
Արժե նշել, որ մեր մոլորակի մթնոլորտում թթվածին առաջին անգամ հայտնվել է 2.4 միլիարդ տարի առաջ, սակայն միայն 400 միլիոն տարի առաջ է տեղի ունեցել կտրուկ թռիչք, երբ կենսական անհրաժեշտ գազի քանակը մոտեցել է ներկայիս մակարդակին:










































