Հինգշաբթի Բրազիլիայում բողոքի ակցիաների մասնակիցներն արգելափակել են տասնյակ ավտոմայրուղիներ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, ցուցարարները հանդես են գալիս հօգուտ աշխատանքի պայմանների բարելավման և աշխատանքային օրվա կրճատման:
Ցույցերի կազմակերպիչները հարավամերիկյան պետության առաջատար արհմիություններն են: Սան Պաոլո քաղաքում ցուցարարներն արգելափակել են 29 ավտոբուսների տերմինալներ` կաթվածահար անելով հասարակական տրանսպորտի աշխատանքը։
Ցույցերը տրանսպորտի աշխատանքը խոչընդոտում են նաև Սալվադոր, Պորտո-Ալեգրի, Բելու-Օրիզոնտի և մի շարք այլ քաղաքներում, որտեղ փակվել են դպրոցներն ու խանութների մեծ մասը:
Հասարակական դժգոհության ալիքից հետո առաջին անգամ զանգվածային ցույցերի պատճառը տրանսպորտի գնի բարձրացումն է:








































