Իրանի ավիաբազայից Ռուսաստանի թռիչքները չեն ազդել ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ ղեկավարությամբ կոալիցիայի գործողությունների վրա, հայտնում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանը տեղեկացրել է կոալիցիային` թռիչքների անվտանգության մասին համատեղ համաձայնության համապատասխան: Դրանք (թռիչքները) չեն ազդել կոալիցիայի գործողությունների վրա»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ գնդապետ Քրիստոֆեր Գարվերը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ օգոստոսի 16-ին ռուսական Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները և Սու-34 ռմբակոծիչները, Իրանի Համադան օդանավակայանից դուրս գալով, խմբակային ավիահարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի և «Ջեբհատ ան Նուսրայի» դիրքերին Հալեպի շրջաններում:












































