Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հունիսի կեսերին ավարտված առաջին փրայմերիզից և Սպիտակ տան համար հիմնական պայքարն սկսելուց հետո հեռուստագովազդի վրա ծախսել է մոտ 104 միլիոն դոլար:
Ընդ որում, նրա մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը նույն ժամանակաշրջանում հեռուստագովազդի վրա ծախսել է 12․4 միլիոն դոլար՝ այսինքն մոտ 8 անգամ պակաս գումար: Այդ մասին այսօր հայտնել է NBC-ն:







































