Ամերիկացի դերասան Բիլի Բոբ Թորնթոնը հերքել է դերասանուհի Էմբեր Հերդի հետ իր սիրավեպի մասին լուրերը, հայտնում է TMZ-ն: Թորնթոնը և Հերդը միասին նկարահանվել են «Լոնդոնի դաշտերը» ֆիլմում:
Ավելի վաղ դերասանուհին հայտարարել էր, որ Ջոնի Դեպը (ումից նա ներկայումս բաժանվում է) նրան մեղադրել է Թորնթոնի հետ դավաճանության մեջ:








































