Հուլիսի 10-ին Նյու Յորքում Pace Gallery-ի այցելուները վառ ներկայացման ականատես են դարձել. հայտնի ռեփեր Ջեյ Զին սրահներից մեկում կատարել է Picasso Baby իր նոր երգը: Նա երգել է ավելի քան վեց ժամ: Հավանաբար, հանդիսատեսի մի մասը ցանկացել է բղավել «Փոխի՛ր ձայնասկավառակը», սակայն նրանք որոշել են աջակցել Ջեն Զիին և միաժամանակ դարձել են նրա նոր տեսահոլովակի հերոսները, հաղորդում է 7days.ru-ն:
Ռեփերը կրել է սպիտակ վերնաշապիկ և սև ջինսե տաբատ, նա երգել ու պարել է սրահի կենտրոնում, ժպտացել է հանդիսատեսին և խնդրել երգել իր հետ:
Միջոցառման մասնակիցների թվում են եղել նաև ռեժիսոր Ջադ Ափաթոուն և հայտնի սերբ բեմադրիչ Մարինա Աբրամովիչը:









































